Սուտ են հայտարարությունները, որ Վրաստանը անհետացել է միջազգային համադաշնության ռադարներից, ընդիմախոսները ցանկանում են թյուրիմացության մեջ գցել հասարակությանը. Դավիթ Զալկալիանի
Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին չի կիսում ընդդիմախոսների տեսակետը այն մասին, որ Վրաստանը անհետացել է միջազգային հանրության ռադարներից,- այս մասին նախարարը հայտարարել է խորհրդարանում, կոմիտեի նիստի ժամանակ:
«Ընդամենը մի քանի օր առաջ, Լեհաստանում, ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի և Լեհաստանի Նախագահ Անջեյ Դուդայի համատեղ ասուլիսի ժամանակ, կարևոր գլոբալ մարտահրավերների, կարևոր թեմաների քննարկման ժամանակ, Վրաստանը նշվել էր որպես առաջնահերթություն, ինչպես նաև Վրաստանի բռնազավթման հարցը: Միևնույն ժամանակ, Էստոնիայի Նախագահը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, մեր հարցը, մեր բռնազավթման հարցը ներառել էր իր առաջնահերթ խնդիրների ցուցակում»,- հայտարարել է Զալկալիանին:
Զալկալիանիի խոսքով, Վրաստանի հարցը բարձրացվել է նաև Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ:
«Ես նաև տեղեկություններ ունեմ, որ Ֆրանսիայի նախագահի և Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում նույնպես քննարկվել է մեր հարցը: Դիվանագիտական բանակցությունների գործընթացն ունի իր առանձնահատկությունները և նրբությունները: Հաճախ բանակցությունների գործընթացում բարձրացված թեմաները մնում են բանակցությունների գործընթացում և չեն հանրայնացվում տակտիկական նկատառումներից ելնելով, սակայն մի բան փաստ է, բոլոր մակարդակներում, մեր բոլոր արևմտյան և ռազմավարական գործընկերների հետ հանդիպման ժամանակ մենք բարձրացնում ենք մեր հարցը, որ Վրաստանը հիշատակվի Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների հարցում և դա փաստ է», – ասաց Դ Ավիթ Զալկալիան: