Սուտ է, իբր մենք ձերբակալել էինք հանցագործին և նրան հաջողվել է փախչել. Վլադիմեր Բորցվաձե
Սուտ է, իբր մենք ձերբակալել էինք հանցագործին և նրան հաջողվել է փախչել,- այս մասին ներքին գործերի փոխնախարար, Վլադիմեր Բորցվաձեն հայտարարել է Զուգդիդիում, մեկնաբանելով տեղի ունեցած կողոպուտի փաստը:
Նրա խոսքով, ՆԳ նախարարությունը ձերբակալելուն պես կտարածի տեղեկություն:
«Դա կանխամտածված, ամբողջովին ստի տարածում է, կարծես թե հանցագործին ձերբակալել էինք ու նրան հաջողվել է փախչել: Ես խոստանում եմ, հենց որ հանցագործը ձերբակալվի, դրա մասին առաջինը կիմանաք դուք»,- ասել է Բորցվաձեն:
Հոկտեմբերի 21-ին, Զուգդիդիում, «Սաքարթվելոս բանկ» է ներխուժել զինված անձ և պատանդ վերցրել 43 մարդու: Իրավապահների ջանքերով, մի քանի ժամ տևած բանակցությունների արդյունքում, հարձակվողն աստիճանաբար ազատ է արձակել պատանդների մեծ մասին, որոնց փոխարինել է Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանի ոստիկանության պետ, Ավթանդիլ Գալդավան: Ավելի ուշ հարձակվողը Գալդավայի ու երեք պատանդների հետ միասին լքեց բանկի շենքը: Նրանք բոլորը ազատ են արձակվել ուշ գիշերին: