Սուսերամարտ | Վրաստանի ազգային հավաքականը աշխարհի առաջնության լավագույն ութ թիմերի շարքում #1TVSPORT
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկացվող սուսերամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Վրաստանի հավաքականը հայտնվել է աշխարհի լավագույն ութ թիմերի շարքում:
Թիմային մրցումները սկսվեցին 1/16 եզրափակիչից, որտեղ Վրաստանը 45:38 հաշվով հաղթեց Սաուդյան Արաբիային, իսկ 1/8 եզրափակիչում 45:36 հաշվով հաղթեց Իրանի ընտրանուն։ Վրաստանի հավաքականը կիսաեզրափակիչ խաղում պարտվել է Ֆրանսիային։
Ի վերջո, վրացիները 5-8-րդ տեղերի համար պայքարում 45:34 հաշվով հաղթեցին Հոնկոնգի ուժեղ թիմին և մրցաշարում զբաղեցրին յոթերորդ տեղը։
Աշխարհի գավաթի խաղարկության թիմային պայքարում Վրաստանի անունից մրցում էին Սանդրո Բազաձեն, Բեքա Բազաձեն, Վախթանգ Արչվաձեն և Ալեքսանդր Թավարթքիլաձեն։
Հիշեցնենք, որ մրցաշարի առաջին օրը Սանդրո Բազաձեն բրոնզե մեդալ էր նվաճել ավագ սուսերամարտիկների շարքում։