Սուրբծննդյան երթի կապակցությամբ, Թբիլիսիում փակվելու է մի քանի փողոց
Սուրբծննդյան երթի կապակցությամբ, Թբիլիսիում փակվելու է մի քանի փողոց

Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, Սուրբծննդյան ալիլոյի երթի կապակցությամբ, Թբիլիսիում փակվելու է մի քանի փողոց:

«Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության վարչությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հունվարի 7-ին, Սուրբծննդյան ալիլոյի երթի կապակցությամբ, Թբիլիսիում փակվելու է մի քանի փողոց. Վարդերի հրապարակը – այսօր 12:00-ից, իսկ Ռուսթավելու պողոտան, Պուշկինի փողոցը, Բարաթաշվիլու կամրջի մերձակայքը, Հավլաբարիի հրապարակը, Մեսխիշվիլու, Գոնաշվիլու և Սամրեկլոյի փողոները՝ 14:00-ից:

Նշված փողոցներում ավտոմեքենաների երթևեկությունը կվերականգնվի Ալիլոյի ավարտից անմիջապես հետո»,- հայտարարում են ՆԳՆ-ում: