Սուրբ ծննդյան տոնի առթիվ, Թբիլիսիում այսօր անցկացվում է ավանդական «Ալիլո» երթը: Երթը ավարտվելու է Սամեբայի տաճարի մոտ, որտեղ ամբողջ օրվա ընթաքում հավաքված մթերքները, բարիքները բաժանելու են ծերանոցներին, մանկատներին և պատժակատարողական հաստատություններին:
«Ալիլո»ն մեկնարկել է Առաջին Հանրապետության հրապարակից, անցել Ռուսթավելու պողոտայով, Պուշկինի փողոցով, Բարաթաշվիլու փողոցով, Հավլաբարիի հրապարաով, Մեսխիշվիլու, Գոնաշվիլու և Սամրեկլոյի փողոցներով:
Թբիլիսիից բացի տոնական երթեր են անցկացվել նաև շրջաններում:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն և խորհրդարանի անդամները խորհրդարանի շենքի դիմաց դիմավորել են ավանդական սուրբծննդյան երթի մասնակիցներին: Նրանց Աթոնելիի նստավայրում հյուրընկալել է նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և փոխանցել նվերներ:
«Ալիլո»-ի ավանդույթը սկիզբ է առնում V-VI դարից: Այն սկսել են նշել վերջին տարիներից: