Սուրբ Ծննդյան համաներման կապակցությամբ նախագահի աշխատակազմում արվելու է հայտարարություն
Վրաստանի նախագահի աշխատակազմում, նախագահի սուրբ ծննդյան համաներման կապակցությամբ, ժամը 12։00֊ին տեղի է ունենալու ասուլիս։
Այս մասին Վրաստանի առաջին ալիքին ասել են նախագահի աշխատակազմում։
Սեպտեմբերի 18֊ից հետո հայտարարված մորատորիումից հետո նախագահը համաներման ակտը ստորագրելու է առաջին անգամ։
Այս պահին անհայտ է, կհայտնվի թե ոչ ցուցակում հոգևորական Գիորգի Մամալաձեն։
Նախագահի աշխատակազմին համաներման հետ կապված միջնորդությամբ Վրաստանի պատրիարքարանը դիմել է 2019 թվականի նոյեմբերի 8֊ին։