Սումիի շրջանի վրա ռուսական օդային հարձակման հետևանքով տուժել է 13 մարդ

10:20, 12.09.2024

Անցած գիշեր Ռուսաստանը ավիահարված է հասցրել Սումիի շրջանին։ Այս մասին, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, տեղեկություն է տարածում Սումիի շրջանի ռազմական վարչությունը։

Հարձակման հետևանքով տուժել է 13 մարդ։

«Ռուսները կիրառել են «Շահիդ» տիպի անօդաչու թռչող սարքեր, որոնց թիրախը եղել են բնակելի տներ, ուսումնական ու բժշկական հաստատություններ։ Հակառակորդի հարձակման արդյունքում վիրավորվել է 13 մարդ»,- նշված է Սումիի շրջանի ռազմական վարչակազմի տեղեկատվության մեջ։

Նմանատիպ