Սուլխան Թամազաշվիլին մասնակցել է Բաթումիի պետական համալսարանի շրջանավարտների ավարտական արարողությանը
Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարության նախագահ Սուլխան Թամազաշվիլին մասնակցել է Բաթումի պետական համալսարանի շրջանավարտների ավարտական հանդիսությանը։ Այս մասին տեղեկացնում է Աջարիայի կառավարությունը։
Հաստատության հաղորդմամբ՝ կառավարության նախագահը շնորհավորել է շրջանավարտներին ուսումն ավարտելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ։
«Սուլխան Թամազաշվիլին նշեց, որ որակյալ և ժամանակակից պահանջներին ուղղված կրթական համակարգի ապահովումը կառավարության առաջնահերթություններից մեկն է մնում։ 2025 թվականին Բաթումի պետական համալսարանը ավարտել է ավելի քան 1000 ուսանող։ Նրանց թվում շուրջ 100 առաջադեմ շրջանավարտներ պարգևատրվել են հատուկ հավաստագրերով։
Ուսանողներին ավարտը շնորհավորել են համալսարանի ռեկտոր Տիտե Առոշիձեն, Աջարիայի կառավարության և Գերագույն խորհրդի ներկայացուցիչներ, պրոֆեսորադասախոսական կազմը և հրավիրված հյուրերը», – նշվում է Աջարիայի կառավարության կողմից տարածած հայտարարությունում։