Սուլխան Թամազաշվիլին աշխատանքային հանդիպում է անցկացրել միգրացիայի դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ
Ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին իր տեղակալ Ալեքսանդրե Դարախվելիձեի հետ այցելել է Միգրացիայի դեպարտամենտ։
Սուլխան Թամազաշվիլին աշխատանքային հանդիպում է անցկացրել դեպարտամենտի ղեկավարների հետ և խոսել ստորաբաժանումում իրականացված բարեփոխումների մասին։
«Ներքին գործերի նախարարը ընդգծել է, որ անօրինական միգրացիայի դեմ պայքարը մնում է Վրաստանի կառավարության առաջնահերթ ուղղություններից մեկը։ Հանդիպման ժամանակ նաև նշվել է, որ ամրապնդված օրենսդրական շրջանակը և թարմացված ենթակառուցվածքները անօրինական միգրացիայի դեմ պայքարը դարձրել են ավելի արդյունավետ», – ասվում է Ներքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։
Նախարարության տվյալներով՝ այցի ընթացքում Ներքին գործերի նախարարը զննել է Միգրացիայի դեպարտամենտի նոր վարչական շենքը և թարմացված ավտոպարկը։
Սուլխան Թամազաշվիլին շնորհակալություն է հայտնել դեպարտամենտի աշխատակիցներին արդյունքի վրա կենտրոնացած աշխատանքի համար։