Սուլամանիձեն և Զաալիշվիլին հանդես կգան Թբիլիսիի «Մեծ Սաղավարտի» եզրափակչում #1TVSPORT
Թբիլիսիում ընթացող ձյուդոի «Մեծ Սաղավարտի» մրցաշարում, այսօր, մարտի 28-ին, մեդալներ կխաղարկվեն տղամարդկանց երեք և կանանց երկու քաշային կարգերում:
Վրաստանի հավաքականի պատիվը այսօր պաշտպանում են իննը տղամարդ և մեկ կին ձյուդոիստներ, որտեղից յոթ մարզիկ լքել է մրցումը նախնական փուլում:
Եզրափակիչ փուլում, ոսկե մեդալի համար կպայքարեն Իլիա Սուլամանիձեն (100) և ծանր քաշային Գելա Զաալիշվիլին: Սուլամանիձեն կհանդիպի կանադացի Շադի Էլ Նահասի, իսկ Զաալիշվիլին բրազիլացի Ռաֆայել Սիլվայի հետ:
Սաբա Ինանեիշվիլին (+100) թուրք Քեմակ Էրդողանի հետ կմենամարտի բրոնզե մեդալի համար:
Հիշեցնենք, որ մրցաշարում երկօրյա մրցումներից հետո Վրաստանի հավաքականը ունի մեկ ոսկե, երկու արծաթե և երեք բրոնզե մեդալ: Եզրափակիչ մասը սկսվելու է ժամը 17:00-ին: