Սուդանի կառավարող ռազմական խորհուրդը կանխել է ռազմական հեղաշրջման փորձ: Գեներալ Գամալ Օմարի հայտարարությամբ, ձերբակալված է 16 գործող և նախկին ռազմական անձ: Ընթանում է հետախուզման գործողություն՝ ապստամբների առաջնորդին և այլ մասնակիցների ձերբակալելու համար:
Սուդանում ռազմական կառավարում է հաստատվել ապրիլին, որից հետո ռազմական հեղաշրջման արդյունքում հեռացրել են նախագահ Օմար Ալ-Բաշիրին: