Ստրասբուրգում, Եվրոպայի խորհրդի պալատի առջև բացվելու է Զուրաբ Ժվանիայի աստղը
Ստրասբուրգում, Եվրոպայի խորհրդի պալատի առջև բացվելու է Զուրաբ Ժվանիայի աստղը։ Պալատի առջև բացված են այն հայտնի քաղաքական գործիչների աստղերը, որոնք մեծ ավանդ ունեն Եվրոպայի խորհրդի աշխատանքում , դրանց թվում է նաև մահացած Վրաստանի նախկին վարչապետը։
Ինչպես Վրաստանի առաջին ալիքի լրագրողը փոխանցում է Ստրասբուրգից, աստղի վրա բացի նրա անուն ազգանունը, գրվելու է նաև Զուրաբ Ժվանիայի հայտի խոսքը ՜ Ես վրացի եմ, համապատասխանաբար եվրոպացի։ Այս նախադասությունը նա ասել է ուղիղ 20 տարի առաջ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստին, այն բանից հետո, ինչ վեհաժողովը միաձայն աջակցել է Վրաստանի եվրոպական խորհրդին անդամագրմանը։