Ստրասբուրգում սկսել է երթևեկել վրացական այբուբենով զարդարված տրամվայ (ֆոտոշարք)
Ստրասբուրգում, այսօրվանից վեց ամսվա ընթացքում, երթևեկելու է վրացական այբուբենով զարդարված տրամվայ:
Տրամվայն արդեն դուրս է եկել քաղաք:
Նշված իրադարձությունը նվիրվում է Վրաստանին Եվրախորհրդի նախագահությունը փոխանցելու փաստին:
Հատուկ տրամվայով արդեն ուղևորվել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, Ստրասբուրգի քաղաքապետը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը:
Ստրասբուրգի Հանրապետության հրապարակում նախատեսված է Վրաստանի, որպես նախագահող երկրի դրոշի բարձրացման արարողությունը:
Արարողության շրջանակներում կտրվել է խորհրդանշական ժապավենը և կատարվել Վրաստանի օրհներգը:
Վրաստանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ երկիրն է լինելու այսօրվանից մինչև 2020 թվականի մայիսի 15-ը: