Ստրասբուրգի կենտրոնական կայարանում բախվել են երկու տրամվայ, ինչի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ստրասբուրգի կենտրոնական կայարանում բախվել են երկու տրամվայներ։ Միջադեպի հետեւանքով տուժել է առնվազն 30 մարդ։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ բախումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տրամվայներից մեկը փոխել է գծերը և բախվել կանգնեցված տրամվայի։
Հրշեջ-փրկարարական ծառայության տնօրեն Ռենե Սելյերը հայտնել է, որ դեպքի վայրում մոբիլիզացվել է մոտ 130 հրշեջ։
Ստրասբուրգի քաղաքապետ Ժան Բարսեղյանը դեպքի վայրում լրագրողներին հայտնել է, որ հայտնի չէ, թե ինչն է եղել տրամվայի բախման պատճառը։
Միջադեպի պատճառները պարզելու համար հետաքննություն է սկսվել։