Ստրասբուրգի դատարանում վրացական կողմը ներկայացված է ապացույցներով ամրացված դիրքորոշմամբ. Թեա Ծուլուկիանի
Վրացական կողմը Ստրասբուրգի դատարանում ներկայացել է ապացույցներով ամրացված դիրքորոշմամբ,-այս հայտարարությունը արել է արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:
Նրա խոսքերով, Ստրասբուրգի դատարանում վաղը կայանալիք դատական նիստին, դատավորների հարցերին տրվելու են փաստարկված պատասխաններ:
«Մենք կարևորագույն բան ենք ասելու մեր հասարակությանը և Ստրասբուրգի դատարանի մեծ պալատին, որ վրացական կողմը ներկայացված է ապացույցներով ամրացված դիրքորոշմամբ: Բոլորս միասին վաղը կլսենք Վրաստանի ներկայացուցչի ելույթը, որից հետո մեր պատվիրակության հարց-պատասխանի նստաշրջանը, որտեղ դատավորների հարցերին տրվելու են փաստարկված պատասխաններ: Մենք հույս ունենք, որ Ստրասբուրգի դատարանը կընդունի օբյեկտիվ որոշում, արդար որոշում, որին նրանք սովոր են, քանզի չեն սխալվի, որ ասեմ, որ դա աշխարհում ամենաբարձր հեղինակություն ունեցող միջազգային դատարանն է»,-հայտարարել է Ծուլուկիանին:
Նրա պարզաբանմամբ, Վրաստանը փաստերով ապացուցում է, իր կողմից օգոստոսի 10-ին ռազմական գործողությունների դադարեցումը:
Արդարադատության նախարարը պարզաբանել է նաև գործընթացները և նշել, որ վաղը կողմերին լսելու է վերջին անգամ, որից հետո որոշումը ընդունվելու է փակ դռների ետևում: Որոշման մասին լուրը հայտնի կդառնա ավելի ուշ:
Թեա Ծուլուկիանիի հայտարարությամբ, վաղվա նիստը որոշիչ է:
Բացի այդ, Ծուլուկիանին արձագանքել է ընդիմության հայտարարություններին, որի համաձայն, պատերազմի վրացական կողմի սկսելու վերաբերյալ, քաղաքական գործիչների հայտարարությունները, դատական նիստին կարող են ծառայել Ռուսաստանի շահերին: Արդարադատության նախարարը հայտարարել է, որ բոլոր պետք է սպասեն Ռուսաստանի կողմից ելույթին և նրան, թե ինչպես կչեզոքացնի վրացական կողմը Ռուսաստանի հայտարարությունները և մեղադրանքները:
Ստրասբուրգում, մարդու իրավունքների եվրոպական դատարանում օգոստոսյան պատերազմի հարցով, կայանալու են «Վրաստանը Ռուսաստանի դեմ» գործի վերջին լսումները:
Առաջին ալիքի նկարահանող խումբը գտնվում է Ստրասբուրգում:
Հեղինակ -
Edgar Barsegyan