Ստրասբուրգի դատարանի վճիռները ապագայում ևս կօգնեն, որպեսզի հաղթի արդարությունը. Թեա Ծուլուկիանի
Ստրասբուրգի դատարանի որոշումները, որոնցով անթույլատրելի են հայտարարվել Վրաստանի դեմ մտցված հայցերը, մեզ համար շատ կարևոր են,- այս մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:
«Ստրասբուրգի դատարանը նախադեպային դատարան է և հիմնված է իր նախադեպի վրա, երբ վարում է նոր գործ: Սա նշանակում է, որ այս գործերով կայացված վճիռները ապագայում ևս կօգնեն, որպեսզի հաղթի արդարությունը»,- նշել է Թեա Ծուլուկիանին:
Վրաստանի դեմ Ստրասբուրգի դատարանում 2008 թվականի պատերազմից հետո ներկայացված բողոքները հայտարարվել են անթույլատրելի: