Ստրասբուրգի դատարանի որոշումը, իրավական դաշտում փոքր Վրաստանի հաղթանակն է. Գիա Վոլսկի

14:49, 26.03.2019

Խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին հայտարարում է, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որով բավարարվել է 2006 թվականին Ռուսաստանից արտաքսված Վրաստանի քաղաքացիների անհատական հայցը, Վրաստանի հաղթանակն է:

Նրա խոսքերով, այս հարցը չունի միայն իրավական արտահայտում և դա խորհրդանշական է:

Պատգամավորը գտնում է, որ Վրաստանի դիրքերը հզոր են նաև Հաագայի դատարանում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է 2006 թվականին Ռուսաստանից արտաքսված Վրաստանի քաղաքացիների անհատական հայցը: Դատարանի որոշմամբ, Վրաստանի այն քաղաքացիներին, որոնց 2006 թվականին ձերբակալել են վարչական կարգով  և արտաքսել, Ռուսաստանը պետք է վճարի 2000-ից 15000 եվրո: Վճիռը ընդունվել է դատավորների միաձայն որոշմամբ: «Դատարանը կայացրել է, որ Ռուսաստանը 19 հայցվորի նկատմամբ խախտել է եվրոպական հռչակագրի տարբեր կետերը»,-ասված է դատարանի որոշման մեջ:

Նմանատիպ