Ստոկհոլմի հանրահավաքում հերթական անգամ այրել են Ղուրանը
Ստոկհոլմի հանրահավաքում հերթական անգամ այրել են Ղուրանը

Ստոկհոլմի հանրահավաքում հերթական անգամ այրել են Ղուրանը։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ակցիայի կազմակերպիչներն իրաքցի միգրանտներ Սալվան Մոմիկան ու Սալվան Սաջեմին են, որոնց դեմ արդեն հետաքննություն է սկսվել՝ ծեծկռտուք հրահրելու մեղադրանքով։ Նրանք նախկինում մի քանի անգամ նման ցույցեր են անցկացրել։

Ստոկհոլմի խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցին 60 մարդ է հավաքվել։ Նրանցից մի քանիսը լրագրողներ էին։ Հանրահավաքի կազմակերպիչները նախ ոտքով վրաերթի են ենթարկել նրանց, ապա այրել մի քանի թռուցիկներ։ Մուսուլմաններից ոմանք, ովքեր գտնվում էին խորհրդարանի մոտ, բողոքել են Ղուրանի այրման դեմ։ Նրանց կարծիքով՝ գիրք վառելը ժողովրդավարություն չէ։

Տեղեկության համար՝ այսօր Շվեդիայի արդարադատության նախարարը հայտարարել է, որ Շվեդիայում ահաբեկչության վտանգը մեծացել է Ղուրանի այրման դեպքերի պատճառով։