Սթիվ Ուիթքոֆ. Մենք հնարավորություն ունենք վերջապես խաղաղության համաձայնագրի հասնելու Գազայում
Մերձավոր Արևելքում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը լավատեսորեն է տրամադրված Իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ։
Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ Ուիթքոֆը լրագրողներին հայտարարել է, որ Գազայում խաղաղության համաձայնագրի հնարավորությունը գոյություն ունի։
«Մենք հնարավորություն ունենք, վերջապես հասնելու խաղաղության համաձայնագրի», – հայտարարել է Սթիվ Ուիթքոֆը։
Սթիվ Ուիթքոֆի խոսքով՝ պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնության հնարավորությունը դեռ կա, և նա հույս է հայտնել, որ կողմերը շուտով կհասնեն համաձայնության։
Նա նաև հաստատել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները միջուկային ծրագրի վերաբերյալ կանցկացվեն հաջորդ շաբաթ։