Սթիվ Վիտկոֆը լավ լուրեր է սպասում ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի բանակցություններից

13:00, 22.02.2026
FILE - U.S. Middle East envoy Steve Witkoff attends and interview after participating in a meeting with U.S. Secretary of State Marco Rubio, U.S. national aecurity adviser Mike Waltz, Russian Foreign Minister Sergei Lavrov and Russian President Vladimir Putin's foreign policy advisor Yuri Ushakov, at Diriyah Palace, in Riyadh, Saudi Arabia, Feb. 18, 2025. (Evelyn Hockstein/Pool Photo via AP)

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆի խոսքով՝ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի վերաբերյալ բանակցություններում լավ նորություններ են սպասվում։ Ինչպես նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում, ինքը և Ջարեդ Քուշները մի քանի առաջարկներ են ներկայացրել երկու կողմերին, և առաջիկա երեք շաբաթների ընթացքում սպասվում է հանդիպում, որը կարող է ավարտվել Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի գագաթնաժողովով։

Վիտկոֆը չի բացառում, որ եթե նման գագաթնաժողով կայանա, Դոնալդ Թրամփը նույնպես կմասնակցի դրան։

«Սա հիմար պատերազմ է։ Նրանք կռվում և վիճում են տարածքի համար։ Բոլորը շպրտում են այս բառը՝ արժանապատվություն, բայց ի՞նչ է դա նշանակում, ի՞նչ արժանապատվություն ունեք, երբ այդքան շատ մարդիկ են մահանում։ Կարծում եմ՝ այն փաստը, որ երկու կողմերն էլ հավաքվում են, դրական ազդեցություն է ունեցել։ Նրանք, կարծես, չեն ուզում միմյանց դեմ կռվել, չեմ կարծում, որ ուզում են։ Կարծում եմ՝ ղեկավարության մակարդակով նրանց համար դժվար է համաձայնության գալ։ Ջարեդը և ես կողմերին ներկայացրել ենք մի շարք առաջարկներ, որոնք թույլ կտան նրանց միավորվել հաջորդ երեք շաբաթվա ընթացքում և, հնարավոր է, կհանգեցնեն Զելենսկու և նախագահ Պուտինի միջև գագաթնաժողովի, որին կարող է միանալ նաև նախագահ Թրամփը։ Պետք է ասենք, որ նա չի ցանկանա գալ հանդիպմանը, եթե չզգա, որ կարող է դա անել և ստանալ լավագույն արդյունքը։ Դուք գիտեք, որ նա ունի դա անելու եզակի ունակություն։ Հուսով ենք, որ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք», – ասաց Վիտկոֆը։

Նմանատիպ