Սթիվ Վիտկոֆ. ԱՄՆ-ը երբեք չի դադարել Ուկրաինային պաշտպանական հետախուզություն տրամադրել
Միացյալ Նահանգները երբեք չի դադարել Ուկրաինային պաշտպանական հետախուզություն տրամադրել, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի բանագնաց Սթիվ Վիտկոֆը։
Ըստ Վիտկոֆի՝ ԱՄՆ-ը երբեք չի դադարել Ուկրաինային հետախուզական տեղեկատվություն տրամադրել «որևէ պաշտպանական նպատակի համար, որն անհրաժեշտ էր ուկրաինացիներին»:
Վիտկոֆը ԱՄՆ պատվիրակության անդամ է, որը վաղը Սաուդյան Արաբիայում կհանդիպի ուկրաինացի պաշտոնյաների հետ։
«Քննարկումները շատ են եղել։ Ես ուզում եմ դա տեսնել որպես առաջընթաց»,- ասել է Վիտկոֆը Fox News-ին տված հարցազրույցում։
Բացի այդ, Վիտկոֆն ասել է, որ հույս ունի, որ այս շաբաթվա հանդիպումների ընթացքում կստորագրվի համաձայնագիր օգտակար հանածոների վերաբերյալ։