Ստեղծվել է «112» բջջային հավելվածը, որը հնարավորություն է տալիս ուղարկել «լուռ տագնապ»
Ներքին գործերի նախարարության «112» վարչությունն ստեղծել է նորարարական և ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված «112» նախագծի բջջային հավելվածը:
ՆԳՆ-ի տեղեկությամբ, Վրաստանի տարածքում գտնվող ցանկացած անձ հնարավորություն կունենա ներբեռնել և օգտագործել «112»-ի բջջային հավելվածը:
Հավելվածի գլխավոր առավելությունը քաղաքացու գտնվելու վայրի անհապաղ սահմանումն է, որը զգալիորեն կնվազեցնի արտակարգ ծառայությունների դեպքի վայր գալու ժամանակը:
Հավելվածն ունի այնպիսի կարևոր գործառույթներ, ինչպիսին է լուռ տագնապի ուղարկումը «112» (SOS) և օպերատորի հետ զրույց («Զրուցարան»):
Սպառողները նշված գործառույթները կարող են կիրառել այնպիսի դեպքերում, երբ չունեն խոսելու հնարավորություն կամ զանգ իրականացնելով նրանք վտանգում են իրենց կյանքը:
Հավելվածն անվճար է, ունի IOS և Android հարթակների աջակցություն և մատչելի է ինչպես վրացերեն, այնպես էլ անգլերեն և ռուսերեն լեզուներով:
Բջջային հավելվածի շնորհանդեսը կայացել է 112-ի օրվա հետ կապված: