Standard & Poor's վարկանիշային գործակալություն - Վրաստանի բանկային հատվածի կարգավորումն ու վերահսկողությունը տարածաշրջանում առաջատարն է
S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հրապարակել է բանկային ոլորտի ռիսկերի գնահատման հերթական թարմացումը։ Փաստաթղթում ներկայացված են Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանի բանկային հատվածի ընդհանուր միտումները, ուժեղ և թույլ կողմերը, հիմնական մարտահրավերները և մակրոտնտեսական ռիսկերը:
Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ տնտեսական և բանկային հատվածի ռիսկերի ընդհանուր գնահատմամբ Վրաստանը գտնվում է երկրների յոթերորդ խմբում, որը Ղազախստանի հետ միասին լավագույնն է տարածաշրջանում։
«Զեկույցում ազդեցիկ վարկանիշային ընկերությունն ընդգծում է, որ Վրաստանի բանկային հատվածի կարգավորումն ու վերահսկողությունը տարածաշրջանում առաջադեմ են։
Գործակալության գնահատմամբ, պորտֆելում IFRS 3-րդ փուլի վարկերի մասնաբաժնի հիման վրա վրացական բանկերի ակտիվների որակը լավագույնն է տարածաշրջանում, իսկ վարկային ռիսկի արժեքը նվազագույն է։
Հարկ է նաև նշել, որ վրացական բանկերի զուտ տոկոսային մարժան ամենացածրն է տարածաշրջանում։
«Վարկանիշային S&P գործակալությունը ակնկալում է, որ Վրաստանը, որպես տարածաշրջանում նորարար, ավելի կհամապատասխանեցնի իր բանկերի կարգավորման շրջանակը եվրոպական դիրեկտիվի հետ, որն ըստ էության հիմնված է Եվրոպական միությունում գործող դիրեկտիվի վրա (BRRD)»,- ասվում է տեղեկատվության մեջ։