Ստամբուլում «Հացահատիկի համաձայնագրի» շարունակման շուրջ բանակցություններ են ընթանում
Ստամբուլում «Հացահատիկի համաձայնագրի» շարունակման շուրջ բանակցություններ են ընթանում

Ստամբուլում «Հացահատիկի համաձայնագրի» շարունակման շուրջ բանակցություններ են ընթանում,- հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուս Աքարը։

«Այսօր Ստամբուլում կայացել է Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարների և ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչների հանդիպումը։ Մենք շարունակում ենք բանակցությունները կայունություն ապահովելու համար»,- ասել է Հուլուս Աքարը։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հուլիսին Թուրքիան, Ռուսաստանը, Ուկրաինան և ՄԱԿ-ը Ստամբուլում համաձայնագիր ստորագրեցին ուկրաինական սևծովյան երեք նավահանգիստներից հացահատիկի արտահանման վերականգնման մասին, որոնք կասեցվել էին 2022 թվականի փետրվարին: