Ստամբուլում բանակցություններ են ընթանում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև
Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունում տեղի են ունենում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև բանակցություններ։
Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։
Բանակցությունները նախատեսված էր սկսել տեղական ժամանակով ժամը 10:00-ին։
Մոսկվան բանակցություններում ներկայացնում է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ Վաշինգտոնը՝ պետքարտուղարի տեղակալի օգնական Սոնատա Քալթերը։ Պատվիրակությունների կազմում են երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների աշխատակիցներ։
ԱՄՆ Պետդեպարտամենտը նախկինում հայտարարել էր, որ Ստամբուլում նախատեսված բանակցությունների օրակարգում քաղաքական և անվտանգության հարցեր կամ Ուկրաինայի հարց չեն։ Գերատեսչությունում նշել են, որ այս բանակցությունները վերաբերում են միայն ԱՄՆ-Ռուսաստան դեսպանատների գործունեությանը։