Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ոստիկանության իրականացրած գործողությունը կապված է կոռուպցիոն հանցագործությունների լայնածավալ հետաքննության հետ։ Նախկինում խուզարկություն էր կատարվել քաղաքապետի տանը։
Ըստ տեղեկությունների՝ ձերբակալվել են քաղաքապետը, նրա մամուլի քարտուղարը և քաղաքապետարանի մոտ 100 աշխատակից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ստամբուլի համալսարանը հետ է կանչել գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Էքրեմ Իմամօղլուի դիպլոմը, ինչը նշանակում է, որ նա այլեւս չի կարողանա մասնակցել նախագահական ընտրություններին։