Սրտի փոխպատվաստումից հետո «Եվրատեսիլ»-ի հաղթողը դուրս է գրվել հիվանդանոցից
Սրտի փոխպատվաստումից հետո «Եվրատեսիլ»-ի հաղթողը դուրս է գրվել հիվանդանոցից

28-ամյա պորտուգալացի երգիչ Սալվադոր Սոբրալը դուրս է գրվել Լիսաբոնի Santa Cruz հիվանդանոցից, որտեղ նա մեկ ամիս առաջ սրտի փոխպատվաստման բարդ վիրահատության է ենթարկվել։

Սալվադորի մտերիմները շնորհակալություն են հայտնել նրա երկրպագուներին աջակցության համար և խոստացել են, որ շուտով նորություններ կհայտնեն Սալվադորի՝ բեմ վերադառնալու վերաբերյալ։ Իսկ հիմա նա դեռևս վերականգնողական փուլում է և պետք է խուսափի ծանրաբեռնվածությունից և մարդկանց կուտակումներից։

Հիշեցնենք, որ ի ծնե ունեցած սրտի արատի պատճառով՝ Սալվադոր Սոբրալը չկարողացավ ընդհանուր հիմունքներով մասնակցել «Եվրատեսիլին»։ Նա բաց էր թողել կիսաեզրափակչի փորձը և Կիև էր ժամանել միայն գլխավոր փորձից առաջ։ Արդյունքում Սալվադորը հավաքեց մրցույթի պատմության մեջ ռեկորդային 758 բալ։