Սրճարաններից մեկի մոտ, որտեղ գտնվում է Էլենե Խոշտարիան, մի խումբ երիտասարդներ անց են կացնում բողոքի ցույց (տեսանյութ)
Մի խումբ երիտասարդներ բողոքում են «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ, Էլենե Խոշտարիայի կողմից Վրաստանի խորհրդարանում Ռուսաստանի պետական օրհներգը հնչեցնելու դեմ:
Էլենե Խոշտարիան գտնվում է սրճարաններից մեկում, որտեղ հավաքվել են երիտասարդներ և պահանջում են պատասխանել իրենց հարցերին: Նրանց խոսքով, Ռուսաստանի ազգային օրհներգը Վրաստանի խորհրդարանում հնչեցնելը անպատվություն է երկրի համար և պահանջում են, որ Խոշտարիան ներողություն խնդրի և հանձնի խորհրդարանական մանդատը:
Ավելի ուշ երիտասարդները լքեցին սրճարանը և ցույցը շարունակեցին սրճարանի հարակից տարածքում: Ցուցարարները կատարել են Վրաստանի օրհներգը:
Երիտասարդների խումբը այս պահին տեղափոխվել են Եվրոպական Վրաստանի գրասենյակի մոտ:
Գրասենյակի մոտ են հավաքվել նաև «Ամոթ է» շարժման անդամները: Նրանց և ցուցարարների միջև տեղի է ունեցել նաև լեզվակռիվ: