Սպիտակ տունը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ նշանակել է ԱՄՆ պատվիրակությունը
Սպիտակ տունը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ նշանակել է ԱՄՆ պատվիրակությունը

Սպիտակ տունը, Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ, հայտարարել է ԱՄՆ պատվիրակության կազմը։

Թրամփ-Պուտին բանակցությունների ընդլայնված ձևաչափում ԱՄՆ կողմից կմասնակցեն՝ պետական քարտուղար Մարկո Ռուբիոն, ֆինանսների նախարարության ղեկավար Սքոթ Բեսենթը, առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը, ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և Կենտրոնական հետախուզական գործակալության տնօրեն Ջոն Ռեթքլիֆը։

Մեդիայի տեղեկություններով՝ Դոնալդ Թրամփը արդեն մեկնել է Ալյասկա։

Հիշեցնենք, որ Մոսկվայի տեղեկություններով՝ Ռուսաստանի պատվիրակության կազմում կլինեն նախագահի օգնական Յուրի Ուշակովը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը և նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը՝ օտար երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով։

Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը կսկսվի Թբիլիսիի ժամանակով 23:00-ին։ Հանդիպման հիմնական թեման Ուկրաինայում ընթացող պատերազմն է։