Սպիտակ տունը հերթական հայտարարությունն է տարածել Էր Ռիադում ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերաբերյալ
Սպիտակ տունը հերթական հայտարարությունն է տարածել՝ քննարկելով Էր Ռիադում կայացած բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև ձեռք բերված համաձայնությունը։
Հայտարարության մեջ ասվում է. «ԱՄՆ-ը և Ուկրաինան պայմանավորվել են ապահովել անվտանգ նավարկություն, վերացնել ուժի կիրառումը և կանխել առևտրային նավերի օգտագործումը Սև ծովում ռազմական նպատակներով»:
Հայտարարության մեջ ասվում է նաև, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել ռազմագերիների փոխանակմանը, քաղաքացիական գերիների ազատմանը և բռնի կերպով տեղափոխված ուկրաինացի երեխաների վերադարձին:
«Միացյալ Նահանգները և Ուկրաինան պայմանավորվել են միջոցներ մշակել՝ իրականացնելու նախագահ Թրամփի և նախագահ Զելենսկու միջև համաձայնագիրը՝ արգելելու ռուսական և ուկրաինական էներգետիկ օբյեկտներին հարվածներ հասցնել», – ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։