Սպիտակ տունը հայտնում է, որ Ջո Բայդենը չի դիտարկում ընտրություններում իր թեկնածությունը հանելու հարցը

10:55, 04.07.2024

«Նախագահ Ջո Բայդենը չի դիտարկում ընտրություններում իր թեկնածությունը հանելու հարցը», -հայտարարել է Սպիտակ տունը՝ ի պատասխան համապատասխան հարցի։

Ինչպես նշել է Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան-Պիերը, նախագահը հասկանում է, որ արդարացի է, որ մարդիկ այս հարցը տան, բայց նրա կարծիքով Բայդենը հիանալի տեսք ունի։

Ինչ վերաբերում է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի հեռուստաբանավեճին, ապա, ըստ Սպիտակ տան ներկայացուցչի, դա լավագույն բանավեճը չէր, որպես պատճառ նա նշել է թռիչքից հետո նախագահի հյուծվածությունը։

«Դա նրա լավագույն բանավեճը չէր։ Մենք դա հասկանում ենք և հասկանում ենք այն, ինչ տեսել են ընտրողները, ամերիկացի ժողովուրդը և բոլորդ: Այդ իսկ պատճառով նախագահը ցանկացել է բացատրություն տալ»,- ասաց մամուլի խոսնակը։

Նմանատիպ