Սպիտակ տունը հայտարարում է, որ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև «Մոսկվային հարձակվելու» մասին զրույցը լրատվամիջոցներում տարածվել է առանց համատեքստի

22:24, 15.07.2025

Սպիտակ տան մամլո քարտուղար Քերոլայն Լիվիթն հայտարարել է, որ «Մոսկվայի վրա հարձակման» վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսակցությունը մամուլում ներկայացվել է առանց համատեքստի։

Լիվիթը «Ֆայնենշլ Թայմս»-ին մեղադրել է ասվածի համատեքստից կտրված հրապարակման մեջ։

«Նախագահ Թրամփը պարզապես հարցեր էր տալիս և չէր կոչ անում հետագա սպանություններին։ Նա անդադար աշխատում է սպանությունները կանգնեցնելու և այս պատերազմին վերջ դնելու համար», – նշել է Սպիտակ տան մամլո քարտուղարը։

Հիշեցնենք, որ «Ֆայնենշլ Թայմս»-ը գրել էր, որ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկուն ուղիղ հարցրել է՝ արդյոք Ուկրաինան ունակ է հարվածել Մոսկվային։

«Վլադիմիր, կարո՞ղ եք հարվածել Մոսկվային։ Սանկտ Պետերբուրգին», – հարցրել է Դոնալդ Թրամփը, ինչին Ուկրաինայի նախագահը դրականորեն է արձագանքել՝ ասելով․ «Իհարկե կարող ենք, եթե զենք մատակարարեք»։

Նմանատիպ