Սպիտակ տունը հայտարարել է, որ Կոլումբիան համաձայնել է ընդունել ԱՄՆ-ից արտաքսված միգրանտներին, ինչը կհանգեցնի նրան, որ Միացյալ Նահանգները կվերացնի վիզաների և մաքսատուրքերի սահմանափակումները Կոլումբիայի համար
Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս վիզային և մաքսային սահմանափակումներ չի մտցնի Կոլումբիայի նկատմամբ։ Սպիտակ տունը հայտարարել է, որ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Կոլումբիան համաձայնել է ընդունել, առանց սահմանափակումների կամ ձգձգումների, ԱՄՆ-ից արտաքսված միգրանտներ տեղափոխող ամերիկյան ռազմական ինքնաթիռները:
Ի պատասխան Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի, ԱՄՆ-ը համաձայնել է արժանապատվորեն վերաբերվել արտաքսված քաղաքացիներին:
Ի գիտություն ձեզ, Կոլումբիան հունվարի 26-ին հրաժարվել է ընդունել ԱՄՆ-ից արտաքսված միգրանտներ տեղափոխող ամերիկյան երկու ռազմական ինքնաթիռ։ Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցերում գրել էր, որ 25 տոկոս մաքսատուրք է սահմանում Կոլումբիայից ԱՄՆ ներկրվող բոլոր ապրանքների վրա՝ արգելելով ճանապարհորդելն ու չեղարկել վիզաները Կոլումբիայի կառավարության պաշտոնյաների և նրանց կողմնակիցների համար, ինչպես նաև վիզային պատժամիջոցներ սահմանել Կոլումբիայի բոլոր կուսակցությունների անդամների նկատմամբ, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների ու համախոհների նկատմամբ։