Սպիտակ տունը հայտարարել է, որ Իսրայելի և Լիբանանի միջև 2024 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրված համաձայնագիրը երկարաձգվել է մինչև փետրվարի 18-ը

11:52, 27.01.2025

Իսրայելի և Լիբանանի միջև պայմանագիրը երկարաձգվել է մինչև փետրվարի 18-ը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ։

«Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև համաձայնագիրը, որը վերահսկվում է Միացյալ Նահանգների կողմից, ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականի փետրվարի 18-ը»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերի 27-ին կողմերը ստորագրեցին համաձայնագիր, ըստ որի «Հեզբոլլահը» պետք է 60 օրվա ընթացքում լքի իսրայելա-լիբանանյան սահմանային տարածքը, և Իսրայելը պարտավորվեց դուրս բերել իր զորքերը լիբանանյան տարածքից։

Նմանատիպ