Սպիտակ տունը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը չի պարտավորվել ամերիկյան զորքեր տեղակայել Գազա

10:12, 06.02.2025

Դոնալդ Թրամփը չի պարտավորվել ամերիկյան զորքեր տեղակայել Գազա, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։

Լևիտի խոսքով՝ նախագահը գտնում է, որ ԱՄՆ-ը պետք է ներգրավվի Գազայի հատվածի վերականգնմանը «տարածաշրջանում կայունություն ապահովելու համար»։

«Նախագահը չի պարտավորվել զորքեր ուղարկել։ Եկեք մի քայլ հետ գնանք, քանի որ սա ոչ ստանդարտ գաղափար է։ Սա նախագահ Թրամփն է։ Ահա թե ինչու ամերիկացի ժողովուրդն ընտրեց նրան։ Դրա նպատակն է խաղաղություն հաստատել Մերձավոր Արևելքում տարածաշրջանի բոլոր բնակիչների համար։ Նախագահը հստակ հայտարարել է, որ ակնկալում է ակտիվ գործողություններ տարածաշրջանի երկրներից և պաղեստինցի փախստականների ընդունում։ Իսկ թե վարչապետ Բենիամին Նեթանյահուն գիտեր նախագահի հայտարարության մասին, այո, գիտեր։ Ես ներկա չէի նրա արձագանքին, բայց այս գաղափարն այն է, ինչի մասին նախագահը շատ է մտածել»,- նշել է Լևիտը։

Նմանատիպ