Սպիտակ տունը հաստատում է, որ Թրամփի վարչակազմը պատահաբար լրագրող է ավելացրել խմբային չաթում, որտեղ քննարկվում էին ռազմական ծրագրերը

10:28, 25.03.2025

Թրամփի վարչակազմը պատահաբար լրագրող է ավելացրել խմբային չաթում, որտեղ քննարկվում էին ռազմական ծրագրերը։ Սպիտակ տունը պաշտոնապես հաստատել է միջադեպը։

The Atlantic ամսագրի խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը հոդված է հրապարակել, որտեղ նշել է, որ սկզբում չէր կարող հավատալ իր ստացած տեղեկատվության ճշգրտությանը։

Խմբային զրույցին մասնակցել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կաբինետի մի քանի անդամներ, այդ թվում՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պաշտպանության քարտուղար Փիթ Հեգսեթը:

«Ես չէի կարող հավատալ, որ ԱՄՆ ազգային անվտանգության ղեկավարությունը չաթում քննարկում էր առաջիկա ռազմական ծրագրերը»,- նշել է Գոլդբերգը։

Գոլդբերգի խոսքով՝ իրեն ավելացրել են խմբային չաթում, որտեղ քննարկվում էին Եմենում հութիների դեմ ավիահարվածների պլանները։ Մարտի 15-ին ԱՄՆ-ը հարձակում է ձեռնարկել հութիների դեմ, որոնց մասին, ըստ լրագրողի, ինքը տեղեկություն ուներ հարձակումից մի քանի ժամ առաջ։ Թեեւ նա սկզբում չէր կարող հավատալ տեղեկատվության ճշգրտությանը, սակայն երբ հայտնի դարձավ Եմենի վրա ԱՄՆ-ի հարձակումների մասին լուրերը, հասկացավ, որ դա ճիշտ է։

Այս մասին Դոնալդ Թրամփին հարցրել են լրագրողները Սպիտակ տանը կաբինետի նիստում, սակայն ԱՄՆ նախագահը ասել է, որ ոչինչ չգիտի այդ մասին:

Նմանատիպ