Սպիտակ տունը հաստատում է, որ լրագրողն իսկապես ավելացվել է խմբային զրույցին, որտեղ ազգային անվտանգության թիմը քննարկել է Եմենում հութիների վրա օդային հարվածներ հասցնելու ծրագրերը
Սպիտակ տունը հաստատում է, որ լրագրողն իսկապես ավելացվել է խմբակային չաթում, որտեղ ազգային անվտանգության թիմը քննարկել է Եմենում հութիների վրա օդային հարվածներ հասցնելու ծրագրերը: Սպիտակ տունը հայտնել է, որ հետաքննում է, թե ինչպես է տեղի ունեցել այս միջադեպը։
«Հաղորդագրությունը, որը տարածվել է, ըստ երևույթին, իրական է: Մենք հետաքննում ենք, թե ինչպես է պատահական համարը ավելացվել խոսակցությանը», – ասել է Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Բրայան Հյուզը:
Ի գիտություն, The Atlantic ամսագրի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը սկանդալային հոդվածում նշել է, թե ինչպես է պատահաբար ավելացվել «Սիգնալ» չաթում, որտեղ Թրամփի վարչակազմի անդամները քննարկում էին Եմենում հութիների վրա օդային հարվածներ հասցնելու ծրագրերը:
Ըստ տեղեկությունների՝ չաթի մասնակիցները գաղտնի տեղեկություններ էին հրապարակում, իսկ ինքը՝ Թրամփը, հայտարարել է, որ «ոչինչ չգիտեր» The Atlantic հոդվածի և միջադեպի մասին։ Այնուամենայնիվ, ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմի անդամները ռազմական ծրագրերի վերաբերյալ նամակագրություն չունեն։