Սպիտակ տունը հաստատել է, որ Դոնալդ Թրամփը մայիսին կայցելի Սաուդյան Արաբիա
Սպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին կայցելի Սաուդյան Արաբիա։
Ինչպես հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, այցի մանրամասները, ներառյալ կոնկրետ ժամկետը, դեռ քննարկվում են և կհայտարարվեն ավելի ուշ։
Սաուդյան Արաբիան կլինի առաջին երկիրը, ուր Դոնալդ Թրամփը պաշտոնական այցով կայցելի պաշտոնը ստանձնելուց հետո։
Բացի այդ, ռուսական կողմը դիտարկում է Սաուդյան Արաբիան՝ որպես Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպման հնարավոր վայրերից մեկը։
Ինքը՝ Դոնալդ Թրամփը, վերջերս ասել է, որ «մոտ ապագայում», ամենայն հավանականությամբ, կայցելի Սաուդյան Արաբիա, Քաթար և Արաբական Միացյալ Էմիրություններ։