Սպիտակ տունը հաստատել է ԱՄՆ-ի բանակցությունները ՀԱՄԱՍ-ի հետ պատանդների հարցով

11:08, 06.03.2025

Սպիտակ տունը հաստատում է, որ ԱՄՆ-ը բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ Գազայում պատանդների հարցով։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիտը լրագրողներին ասել է, որ բանակցությունների մեկնարկից առաջ Սպիտակ տունը խորհրդակցել է Իսրայելի հետ։

«Նախագահ Թրամփը կարծում էր, որ դա ձեռնտու է ամերիկացի ժողովրդին», – ասել է Լևիտը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Reuters-ը՝ հղում անելով անանուն աղբյուրին, հայտնել էր, որ ԱՄՆ վարչակազմը գաղտնի բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ՝ Գազայում պահվող ամերիկացի պատանդներին ազատ արձակելու վերաբերյալ։ Գործակալության աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ադամ Բյուլերը վերջին շաբաթներին Կատարի մայրաքաղաք Դոհայում ուղիղ բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ։

Նմանատիպ