Սպիտակ տուն – Միացյալ Նահանգները և Ռուսաստանը պայմանավորվել են Սև ծովում հրադադարի և էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների արգելքի շուրջ
ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունները մարտի 24-ին հանդիպել են Սաուդյան Արաբիայում՝ քննարկելու Սև ծովում հրադադարի ռեժիմը և էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների արգելքը։
Այս մասին ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նավարկության անվտանգության ապահովման, ուժի կիրառումը բացառելու և Սև ծովում առևտրային նավերի ռազմական նպատակներով կիրառումը կանխելու վերաբերյալ։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Վաշինգտոնը և Մոսկվան պայմանավորվել են միջոցներ մշակել ռուսական և ուկրաինական էներգետիկ օբյեկտների վրա հարձակումներն արգելող համաձայնագրի իրականացման համար։
Հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը կշարունակեն աշխատել ամուր և կայուն խաղաղության հասնելու համար։
Բացի այդ, ԱՄՆ-ը կշարունակի նպաստել կողմերի միջև բանակցություններին՝ Էր Ռիադում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան խաղաղ կարգավորման հասնելու համար։
Տեղեկացնենք, որ մարտի 24-ին Ռիադում 12 ժամ տևողությամբ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հանդիպումը կայացել է։
Կրեմլը նշում է, որ Սաուդյան Արաբիայում ամերիկյան պատվիրակության հետ քննարկումները կենտրոնացել են Սեւծովյան հացահատիկի նախաձեռնության թարմացման խնդրի վրա։
Բացի այդ, այսօր Սաուդյան Արաբիայում տեղի է ունեցել ևս մեկ հանդիպում՝ ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների մասնակցությամբ։