Սպիտակ տուն. Իլոն Մասկը ծառայում է Դոնալդ Թրամփի վարչակազմում՝ որպես կառավարության հատուկ աշխատակից
Իլոն Մասկը ծառայում է որպես կառավարության հատուկ աշխատակից։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տանը։
Սպիտակ տան խոսնակը հայտնել է, որ Իլոն Մասկը պաշտոնապես ծառայում է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում՝ որպես «կառավարության հատուկ աշխատակից»:
Ինչպես գրում է Սի Էն Էն-ը, այս կարգավիճակը նշանակում է, որ Իլոն Մասկը կամավոր չէ, բայց նաև լրիվ դրույքով դաշնային աշխատող չէ։
Ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության՝ «հատուկ պետական աշխատող է համարվում ցանկացած անձ, ով աշխատում է կամ ակնկալվում է, որ կաշխատի կառավարությունում 130 օր կամ ավելի քիչ՝ 365 օրվա ընթացքում»։
Ըստ CNN-ի աղբյուրի՝ Մասկը փոխհատուցում չի ստանում այս ծառայության համար։
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ այս դիրքորոշումը նաև պահանջում է Մասկից պահպանել կառավարության էթիկայի բազմաթիվ, բայց ոչ բոլոր չափանիշները: Առայժմ հայտնի չէ՝ արդյոք Մասկի կարգավիճակը պահանջում է նրանից հրապարակային ֆինանսական հայտարարագիր ներկայացնել։