Սպիտակ տուն. Դոնալդ Թրամփը և Մալայզիայի վարչապետը համաձայնության են եկել երկկողմ առևտրի և կարևորագույն հանքանյութերի վերաբերյալ

18:56, 26.10.2025

ԱՄՆ նախագահը հանդիպել է Մալայզիայի վարչապետի հետ Կուալա Լումպուրում կայացած Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի գագաթնաժողովի շրջանակներում։

Սպիտակ տան կողմից տարածված հայտարարության մեջ ասվում է, որ Դոնալդ Թրամփը և Անվար Իբրահիմը համաձայնության են եկել երկկողմ առևտրի և կարևորագույն հանքանյութերի վերաբերյալ։

Մալայզիայի առևտրի նախարար Թենգու Զաֆրուլ Ազիզը նշել է, որ ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, որը օգնել է համաձայնագրերի շուրջ բանակցություններին, եղել է խիստ, բայց արդար։

 

Նմանատիպ