Սպիտակ տանը նշում են, որ Նենսի Փելոսիի այցը Թայվան չի խախտում Չինաստանի ինքնիշխանությունը և «Մեկ Չինաստան» քաղաքականության սկզբունքները

10:19, 03.08.2022

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չի ցանկանում, որ ամերիկացի բարձրաստիճան քաղաքական գործչի այցը Թայվան դառնա Պեկինի և Վաշինգտոնի միջև լարվածության կամ հակամարտության պատճառ, քանի որ դրա համար որևէ պատճառ չկա: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական ՝ Ջոն Կիբրեն:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին իրավունք ուներ այցելել Թայվան: Ինչպես նշել է Կիբրին, այս այցը չի խախտում Չինաստանի ինքնիշխանությունը և Ամերիկայի երկարամյա «Մեկ Չինաստան» քաղաքականության սկզբունքները։

«Մենք չենք ցանկանում, որ այն վերածվի որևէ տեսակի ճգնաժամի կամ հակամարտության։ Դրա համար ոչ մի պատճառ չկա»,- ասել է Կիբրին։

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին երեկ ժամանել է Թայվան։

Նմանատիպ