Սպիտակ տանը հայտարարում են, որ Թրամփը ցանկանում է մշտական, այլ ոչ թե ժամանակավոր հրադադար
Սպիտակ տանը հայտարարում են, որ Թրամփը ցանկանում է մշտական, այլ ոչ թե ժամանակավոր հրադադար,- այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը ի պատասխան Ռուսաստանի նախագահի նախաձեռնության՝ մայիսի 8-ից 11-ը Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի օրը նշելու համար Ուկրաինայում հրադադար հաստատելու կոչ անելու մասին։
Տեղեկությունն այս մասին տարածում է Reuters-ը։
Լևիթի խոսքով՝ Թրամփը գնալով ավելի դժգոհ է դառնում թե՛ Պուտինից, թե՛ Զելենսկիից և կարծում է, որ երկու երկրների նախագահները պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ։