Սպիտակ տանը հայտարարում են, որ Դոնալդ Թրամփը հիասթափված է Վլադիմիր Պուտինից և Վոլոդիմիր Զելենսկիից
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիից։ Այս մասին Լևիթը հայտնել է լրագրողներին։
Ինչպես նշել է Լևիթը, պատերազմը շատ երկար է տևում՝ երկու կողմից էլ բազմաթիվ զոհերի պատճառ դառնալով։
«Դոնալդ Թրամփը հիասթափված է երկու կողմերի առաջնորդներից: Նա ցանկանում է, որ այս պատերազմն ավարտվի: Երկու կողմից էլ մարդիկ են մահանում, և դա երկար ժամանակ է շարունակվում: Մեր թիմը շարունակում է աշխատել և՛ ռուսների, և՛ ուկրաինացիների հետ, և նախագահը ամեն օր շատ ակտիվորեն զբաղվում է այդ հարցով»,- նշել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը: