Սպիտակ տան խոսնակ. Ուկրաինայի հետ հանքանյութերի գործարքը ապացույցն է այն բանի, որ Դոնալդ Թրամփը վարպետ բանակցող է

19:16, 01.05.2025

Սպիտակ տունը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ կնքված հանքային գործարքը ապացույցն է այն բանի, որ Դոնալդ Թրամփը գործարքների վարպետն է։

Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

Քերոլայն Լևիթը ստորագրված հանքային համաձայնագիրը անվանեց պատմական, որը, նրա խոսքով, հիմք կդնի Ուկրաինայի վերականգնմանը և երկարաժամկետ տնտեսական հաջողությանը ուղղված եզակի տնտեսական գործընկերության համար։

«Նախագահ Թրամփը սկզբից հստակեցրել է, որ հանձնառու է այս արյունալի և դաժան պատերազմին վերջ դնելուն։ Այս համաձայնագիրը ցույց է տալիս, թե որքան է ԱՄՆ նախագահը հետաքրքրված իրական և երկարատև խաղաղության հասնելու հարցում», – ասել է Քերոլայն Լևիթը։

Տեղեկության համար, ԱՄՆ-ն և Ուկրաինան ապրիլի 30-ին ստորագրել են հանքային պաշարների մասին համաձայնագիր, որը նախատեսում է համատեղ ներդրումային հիմնադրամի ստեղծում։

Նմանատիպ