Սպիտակ տան խոսնակ. Մաքսատուրքերը սակարկելի չեն, վստահեք նախագահ Թրամփին

19:04, 03.04.2025

Վստահե՛ք նախագահ Թրամփին,- այսպես է պատասխանել ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը ԱՄՆ ֆոնդային բորսաների ինդեքսների անկման մասին հարցին։

Հարցին, թե արդյոք Թրամփը կարո՞ղ է վերանայել մաքսատուրքերից որևէ մեկը՝ նախքան դրանք ուժի մեջ մտնելը՝ ապրիլի 5-ին, Սպիտակ տան խոսնակն ասաց, որ մաքսատուրքերը սակարկելի չեն:

«Նա միշտ պատրաստ է վերցնել հեռախոսը, որպեսզի պատասխանի զանգերին, բայց երեկ նա հասկացավ, թե ինչու ենք մենք դա անում», – ասաց Քերոլայն Լևիտը:

ԱՄՆ ֆոնդային շուկաները բացվել են ցածր մակարդակով. Dow Jones Industrial Average-ը ընկել է 2,8 տոկոսով, S&P 500-ը՝ 3,3 տոկոսով, իսկ Nasdaq Composite-ը՝ 4,4 տոկոսով: Նվազել է նաև խոշոր ընկերությունների արժեքը, այդ թվում՝ Nike-ը 11 տոկոսով, Geffen-ը՝ 18 տոկոսով, Amazon-ը՝ յոթ տոկոսով, Apple-ը՝ 9 տոկոսով, Harley-Davidson-ը՝ 4,5 տոկոսով: Այս տվյալների հիման վրա լրատվամիջոցները նշում են, որ օրվա ընթացքում բաժնետոմսերի արժեքը կարող է բարելավվել, իսկ անկումը կարող է մշտական ​​չլինել։

Նմանատիպ