Սպիտակ տան խորհրդական Մայք Ուոլց. ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը օրակարգում չկա
ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը օրակարգում չկա, Fox News հեռուստաալիքի եթերում ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։
«Այս հարցն օրակարգում չկա: Ես չեմ տեսնում, որ Միացյալ Նահանգները ցանկանում է, որ Ուկրաինան միանա ՆԱՏՕ-ին, իսկ հետո ամերիկյան զորքերը պարտավորվեն 5-րդ հոդվածի համաձայն ուղղակիորեն անցնել Ուկրաինայի պաշտպանությանը», – ասել է Մայք Ուոլցը:
Բացի այդ, Ուոլցը հայտարարել է, որ ԱՄՆ-ը բացարձակապես հավատարիմ է ՆԱՏՕ-ին և ՆԱՏՕ-ի անդամների հետ պայմանագրի 5-րդ հոդվածին, թեև Ուկրաինայի անվտանգության երաշխիքները «այլ խոսակցություն են»:
Ինչպես նշել է Ուոլցը, ԱՄՆ-ը լիովին կաջակցի, եթե Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ապահովեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, քանի որ վտանգված է Եվրոպայի անվտանգությունը։