Սպիտակ տան մամուլի քարտուղարի խոսքով՝ Թրամփը երկար հեռախոսազրույց է ունեցել Զելենսկիի հետ
Սպիտակ տան մամուլի քարտուղարի խոսքով՝ Թրամփը երկար հեռախոսազրույց է ունեցել Զելենսկիի հետ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի առաջնորդ Վլոդիմիր Զելենսկու հետ երկարատև հեռախոսազրույց է ունեցել։

Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լիվիթը։

Սպիտակ տան ներկայացուցչի տեղեկացմամբ՝ Թրամփը Զելենսկու հետ խոսել է այն ժամանակ, երբ Ալյասկայից վերադարձել է Վաշինգտոն։

Քերոլայն Լիվիթը նաև հայտարարել է, որ ներկայում Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է վարում ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ։