Սպիտակ տան մամուլի քարտուղար. Նոր առևտրային մաքսատուրքերի հայտարարումը կլինի ամենակարևոր օրերից մեկը ժամանակակից ամերիկյան պատմության մեջ
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն ասել է, որ նոր առևտրային մաքսատուրքերի հայտարարությունը կլինի «ամերիկյան ժամանակակից պատմության ամենակարևոր օրերից մեկը»: Բացի այդ, Սպիտակ տան մամուլի քարտուղարը հաստատել է, որ մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն ապրիլի 2-ից: Լևիթը լրագրողների հետ զրույցում խոսել է ԱՄՆ-ում վերջին օտարերկրյա ներդրումների մասին՝ որպես ապացույց, որ մաքսատուրքերն արդեն իսկ դրական ազդեցություն են ունենում:
«Նախագահ Թրամփի օրոք առաջին տեղում կլինեն ամերիկացի աշխատողներն ու բիզնեսները, ինչպես նա խոստացել էր նախընտրական արշավի ժամանակ»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։
Ինչպես բացատրեց Քերոլայն Լևիթը, Դոնալդ Թրամփը ներկայումս աշխատում է իր առևտրի և սակագների թիմի հետ վաղվա հայտարարության վրա: Լրագրողի այն հարցին, թե արդյոք օտարերկրյա առաջնորդները կարող են ինչ-որ բան անել մաքսատուրքերից խուսափելու համար, Լևիթը պատասխանել է, որ Թրամփը միշտ պատրաստ է հեռախոսազանգի կամ բանակցությունների: